Վրաստանում գործող հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման հարցերի քննարկում
Կրթություն, գիտություն
15:48 09/09/2016
Հայաստան

Վրաստանում գործող հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման հարցերի քննարկում

«Վրաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները ոչ միայն աշխարհագրական դիրքով է պայմանավորված, այլ դարերի ընթացքում մեր երկու ժողովուրդների համատեղ պատմական  ընթացքով, որն իր արտացոլում է գտել նաև կրթության ոլորտում»,-նշել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը հարևան Վրաստանի հետ հարաբերություններում կարևորել է ընդհանուր կրթական տարածքում գործունեության ակտիվացումն ու հույս հայտնել, որ առաջիկայում նոր ուղիներ կմշակվեն համատեղ ծրագրեր իրականցնելու համար:

ԿԳ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրների հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է նախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնական այցը Վրաստան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վրաստանում գործող հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստմանը, տեղեկատվության փոխանակմանը, միջբուհական համագործակցությանը, դասագրքերին, օտար  լեզուների խորացված ուսուցման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող հարցերին:
 

Placeholder
Վրաստանում գործող հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման հարցերի քննարկում