Տարվա լավագույն ուսուցիչն և դաստիարակը հայտնի կդառնան հոկտեմբերի 5-ին
Կրթություն, գիտություն
17:37 14/09/2016
Հայաստան

Տարվա լավագույն ուսուցիչն և դաստիարակը հայտնի կդառնան հոկտեմբերի 5-ին

Այս տարի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցում է 33 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:

ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սա մրցույթի երրորդ փուլն է՝ ներդպրոցական և մարզային փուլերից հետո: Հանրապետական փուլին մասնակցում են մարզերում լավագույն ճանաչված ներկայացուցիչները: Միայն մասնակից չկա Արարատի մարզից, որտեղ ոչ ոք հաղթող չի ճանաչվել։

Մրցույթը կանցկացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները, որոնցում ընդգրկված են ԿԱԻ-ի, ինչպես նաև վերոնշյալ մրցույթներում նախորդ երեք տարիներին հաղթած մասնակիցները: Մրցույթը կարող է անցկացվել և հարցազրույցի, և թեստային առաջադրանքների միջոցով. ամեն մարզ ինքն է ընտրում անցկացման կարգը: Հանրապետական փուլում լավագույններն ընտրվում են հարցազրույցի միջոցով, որի ընթացքում մասնակցին հնարավորություն է տրվում ներկայացնել իր ծրագիրը, փորձը և տեսլականը:

Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին` «Ուսուցչի օրը», հանդիսավոր արարողության ժամանակ:  Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:

Placeholder
Տարվա լավագույն ուսուցիչն և դաստիարակը հայտնի կդառնան հոկտեմբերի 5-ին