Կոսովոյի դպրոցներում բաժանված քարտեզները բարկացրել են թուրքերին
Կրթություն, գիտություն
16:13 22/09/2016
Հայաստան

Կոսովոյի դպրոցներում բաժանված քարտեզները բարկացրել են թուրքերին

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցներին բաժանված քարտեզում Թուրքիայի արևելյան հատվածը (Արևմտյան Հայաստան) նշված է որպես Հայաստան, իսկ հարավ-արևելյանը` որպես Քրդստան, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Պրիզրեն քաղաքի կրթության պատասխանատուներից մեկը նշել է, որ այդ քարտեզները դեռևս 2005-ին թվականին մատակարարվել են ալբանական որոշ ընկերությունների կողմից:

Նա նաև նշել է, նախկինում դպրոցներից հավաքվել են այդ քարտեզները, սակայն որոշները մնացել են և ներկայում էլ դրանք հեռացվում են դպրոցներից:

 

Placeholder
Կոսովոյի դպրոցներում բաժանված քարտեզները բարկացրել են թուրքերին