Ուրուգվայի պետական համալսարանում ծրագրվում է բացել հայագիտական ամբիոն
Կրթություն, գիտություն
20:08 04/10/2016
Հայաստան

Ուրուգվայի պետական համալսարանում ծրագրվում է բացել հայագիտական ամբիոն

Վերջերս հայ-ուրուգվայական հարաբերությունները բավականին ակտիվացել են, ինչի արդյունքում ծրագրվում է Ուրուգվայի պետական համալսարանում բացել հայագիտական ամբիոն:  ԵՊՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս մասին Երևանի պետական համալսարանում ռեկտոր Արամ Սիմոնյանի  հետ հանդիպմանն ասել է Ուրուգվայի համալսարանի ռեկտոր, հայազգի պրոֆեսոր Ռոբերտո Մարկարյանը:

Պրոֆեսորը շեշտել է, որ շատ տպավորված է Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդներից և ցանկություն է հայտնել դրանք կիրառել նաև Ուրուգվայում:

Հանդիպման ավարտին բուհերի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը չի մնա լոկ թղթի վրա, և բուհերի միջև ակտիվ փոխգործակցություն կծավալվի:

Ռոբերտո Մարկարյանը Հայաստանում է կնոջ` Աննա Մարիա Ֆերարիի  հետ:

Placeholder
Ուրուգվայի պետական համալսարանում ծրագրվում է բացել հայագիտական ամբիոն