Զորի Բալայանի որդու բժշկական կենտրոնը փակվել է.«ՉԻ»
Օրվա մամուլ
08:45 18/10/2016

Զորի Բալայանի որդու բժշկական կենտրոնը փակվել է.«ՉԻ»

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝  օրերս փակվել է  Երևանի բժշկական կենտրոն  անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր  Շենգավիթ վարչական  շրջանում։  Հիվանդանոցը սեփական էր։  Սեփականատերերի ցանկում է  Զորի Բալայանի որդին՝  Դավիթը։ 

«Վերջինս խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ,  ինչի արդյունքում՝  կողմերը համաձայնության չեն եկել  և որոշել են փակել հիվանդանոցը։  Այդ տարաձայնություններին թերթը դեռ կանդրադառնա։

Նշենք միայն, որ շուրջ  250 հոգանոց  աշխատակազմ ունեցող  հիվանդանոցի աշխատակիցները անակնկալի են եկել որոշումից։  Այստեղ բուժվող հիվանդներին էլ դուրս են գրել հիվանդանոցից՝  հայտնելով, որ այն փակվում է»,-հավելել է թերթը։

 

Placeholder
Զորի Բալայանի որդու բժշկական կենտրոնը փակվել է.«ՉԻ»