Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Արծրունի Ավետիսյանն ազատվել է պաշտոնից:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմից հայտնում են՝ մեկ այլ հրամանով Լարիսա Ռաֆիկի Ավետիսյանը նշանակվել է ուսումնական գծով պրոռեկտոր՝ ազատվելով նույն բուհի Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավարի պաշտոնից:
Նշվում է, որ Սամվել Արծրունու Ավետիսյանը շարունակելու է իր աշխատանքը համալսարանում որպես Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: