Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքական դատարանը ազատ է արձակել երկու գրող կանանց՝ Ասլի Էրդողանին և Նեջիմ Ալպային, ովքեր ավելի վաղ կալանավորվել էին Քրդական աշխատավորական կուսակցության օգտին քարոզելու կասկածանքով:
Վկայակոչելով թուրքական լրատվական աղբյուրներին, «РИА Новости» գործակալությունը գրում է, որ երկու գրող կանայք ձերբակալվել էին օգոստոսին՝ իրենց հոդվածներում Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության օգտին քարոզելու մեղադրանքով:
Նրանց ազատազրկումը հասարակության բուռն քննադատությունն էր առաջացրել, և կազմակերպվել էին բողոքի ցույցներ, այդ թվում՝ եվրոպական երկրներում:
Նշվում է, որ Ասլի Էրդողանը հայտնի է նաև Թուրքիայի տարածքից դուրս, նրա վեպերը թարգմանվել են եվրոպական տարբեր լեզուներով և մի քանի անգամ նա արժանացել է գրական մրցանակների: