«Որպես նախարար՝ գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը». «Փոքր Մհեր»-ի մասին
Կրթություն, գիտություն
12:49 02/12/2016
Հայաստան

«Որպես նախարար՝ գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը». «Փոքր Մհեր»-ի մասին

 «Այսօր խորհրդի նիստ ենք հրավիրել, որտեղ ներկա կլինի նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում կատարվածը քննարկելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Ես՝ որպես նախարար, գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը: Խորհրդի նիստում պատրաստվում ենք բաց քննարկել կրթահամալիրի տնօրենների հաճախակի փոփոխման հարցը, քանի որ 2010 թվականից մինչև այսօր 5-6 տնօրեն է փոխվել  կրթահամալիրում:  Սա նշանակում է, որ ինչ-որ բան այս հաստատությունում ճիշտ չէ», - ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ կրթահամալիրի սաները մեր երկրի ապագա պաշտպաներն են, նրանց նկատմամբ շատ ավելի զգույշ և նուրբ վերաբերմունք պետք է ունենանք. «Եթե անապահով ընտանիքների երեխաներ են, պետք է այնպես անենք, որ նրանց կապն իրենց ընտանիքների հետ ավելի ուժեղանա, ոչ թե խզենք»:

Placeholder
«Որպես նախարար՝ գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը». «Փոքր Մհեր»-ի մասին