«Փափուկ Հիսուսն» ու «տափաստանային կինը»՝ որտեղից է քաղում իր ոգեշնչանքը երևանյան քաղաքաշինությունը
Մշակույթ
12:09 24/12/2016
Աշխարհ

«Փափուկ Հիսուսն» ու «տափաստանային կինը»՝ որտեղից է քաղում իր ոգեշնչանքը երևանյան քաղաքաշինությունը

Հայրենական ռեստավրատորների աշխատանքները բելառուսների հոգիները լցնում են ավելի մեծ տառապանքով, իսկ ուղեղը էքզիստենցիալ մտորումներով՝ երկրային փառքի մշտական չլինելու մասին,- գրում է realt.onliner.by կայքը:

Նայելով «հանճարեղ» նորացումներին, կարելի է հասկանալ, թե  Երևան քաղաքի արտաքին տեսքը «ապահովողները» որտեղից են իրենց ոգեշնչանքը ստանում: 

Ինչևէ՝  կայքը ներկայացրել է վերականգնումների մի քանի զավեշտալի դեպքեր, որոնք կարող են միաժամանակ «և լաց, և ծիծաղ» առաջացնել:

«Ինքնատիպ վերականգնումներ»՝ պատմական շենքերի քանդում և տեղը  նմանատիպ շենքերի կառուցում… Ցուցակը կարելի է շարունակել:  որ մշակութային ժառանգության նկատմամբ նման վերաբերմունք,  նմանատիպ օրինակներ կարելի է ոչ միայն այս նյութում, այլև մեր ընթերցողների պատուհաններից դուրս: 

1. Թուրքիայում՝ հին հռոմեական խճանկարները.

«Վերականգնվել» են 2015 թվականին: Անտիկ մոնումենտալ-դեկորատիվ արվեստի առնվազն 10 հիանալի օրինակներ վերականգնումից հետո ավելի վատ տեսք են ստացել, քան  նախքան վերականգնումն ունեին: Միաժամանակ անհասկանի է, թե ուր էի նայում կուրատորները, ովքեր պետք է վերահսկեին վերականգնման գործընթացը, ինչու են ընդհնարապես ներգրավվել «մասնագետներին», ովքեր համապատասխան որակավորում չեն ունեցել:

Հիշեցնենք՝ այժմ Թուրքիայում հայկական հուշարձաններն են վերականգնվում...

«Հռոմեական արվեստի անգին շեդեվերները ոչնչացվել են: Պատկերները խեղաթյուրված են, կորցրել են իրենց եզակիությունը»,- թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է մի փորձագետ:

2. Մոսկվա Մերկուրի Աստծու դիմակը
Մոսկվայի հենց կենտրոնում 1899-1903 թվականներին կառուցվել է հիանալի տուն, ճարտարապետը եղել է Ֆեոդոր Շեխտելը: Ի թիվս մի շարք դեկորների, շենքը զարդարված էր Մերկուրի Աստծո երեք դիմակներով: Շահագործման ընթացքում դիմակներից մեկը վթարային վիճակում է հայտնվել, 2015-ին որոշվել է այն վերականգնել, որի արդյունքում գեղեցիկ գանգրահեր տղան վերածվել է ինչ-որ տարօրինակ կերպարի: Մոսկվայի մշակութային ժառանգության վարչության աշխատակիցները խոստացել են վերադարձնել Մերկուրիին  նախնական տեսքը:

3. Ուելս, Քարդիֆ, Gas Light  և Coke Company շենք
Նման խայտառակ պրակտիկա կարելի էր սպասել հետխորհրդային տարածքի երկրներից, բայց ոչ զարգացած Մեծ Բրիտանիայից:  Բայց հենց Ուելսի  Քարդաֆի քաղաքում՝ վիկտորինական շտաբ- բնակարանում, 2005 թվականին տեղի գազի ընկերությունը կառուցել է հսկայական 23-հարկանի բնակելի համալիր: Միաժամանակ հին շինությունն ընկերությունն ամբողջությամբ չի քանդել, թողնել է մեկ պատ՝ առջևի ճակատը, որի վերականգնումը բավականին վատ է արված:

4.Իսպանիա, Մատրերա ամրոց
Այն շուրջ 1200 տարի զարդարել է իսպանական Բիլլամարտին քաղաքը, բայց ժամանակի ընթացքում այն վերածվել է ավերակի,  որևէ մեկը մինչև 2013 թվականը չի հետաքրքրվել, մինչև այն ամբողջությամբ քանդվել է: Ամրոցի սեփականատերը, ով ցանկանում էր պահպանել շինությունը, պատվիրում է շինարարական մի ընկերության վերականգնել այն: Արդյունքը զայրացրել է բոլորին. դեղին քարից աշտարակը վերածել են բետոնը զանգվածի:

4. Սանկտ-Պետերբուրգ. Բադաևի առանձնատուն
Շենքի վրայի դեկորների վերականգնումը բավականին վատ է արված: Երաժշտության նիմֆան՝ ձեռքին ջութակ,  վերածվել է «տափաստանային կնոջ»:  2015-ին ակտիվիստները վերջապես պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել են կապիտ սխալի վրա, ինչից հետո իշխանությունը վատահեցրել է, որ մոտակա ժամանակներում կուղղեն:


6. Իսպանիա,  Բորխա, «Փափուկ Հիսուսը»
2012 թվականին Բորխայի եկեղեցում ավարտվեցին 19-20-րդ դդ. թվագրվող նկարիչ Էլիաս Գարսիա Մարտինեսի որմնանկարի վերականգնումը, որն իրականացրել է 82-ամյա իսպանացի նկարչուհի Սեսիլիա Խիմենեսը: Վերականգնման արդյունքում Հիսուս Քրիստոսի պատկերի փոխարեն ստացվել էր «մազոտ կապիկի նմանվող պատկեր»: Նկարը ստացել է «Փափուկ Հիսուս» անվանումը:  Անսովոր որմնանկարը տեսնելու համար ամբողջ աշխարհից ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են գնում Բորխա:

 

Ձեզ այս ամենը երևանյան քաղաքաշինության «սկզբունքները» չե՞ն հիշեցնում: Օրինակ՝


Աբովյան փողոց


Ամիրյան փողոց

 

 

Placeholder
«Փափուկ Հիսուսն» ու «տափաստանային կինը»՝ որտեղից է քաղում իր ոգեշնչանքը երևանյան քաղաքաշինությունը