Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պակիստանում անորակ ալկոհոլային խմիչքի օգտագործման հետևանքով Փենջաբ նահանգում ավելի քան 3 տասնյակ մարդ է մահացել: Եվս 60 մարդ գտնվում է հիվանդանոցում: Նախնական տվյալներով, խմիչքի մեջ մեթանոլ է եղել:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, քրիստոնեական համայնքի անդամները ծանոթ մուսուլմաներից սպիրտային խմիչք են խնդրել, բոլոր խանութները փակ են եղել, խմիչքը բերել են հարևան գյուղից: Թունավորման առաջին նշանները երևացել են հաջորդ առավոտ:
Պակիստանում արգելվում է ալկոհոլի արտադրությունն ու օգտագործումը: Բացառություն է արվում միայն կրոնական փոքրամասնությունների համար, օրինակ՝ քրիստոնյաների: Խմիչք կարելի է գնել միայն մասնագիտացված խանութներից:
Պակիստանում ամեն տարի ալկոհոլից թունավորման հետևանքով մահվան դեպքեր են գրանցվում: Նույն նահանգում այս տարվա հոկտեմբերին մահացել է 11 մարդ, 2014-ին Սինդ նահանգում մահացել է 40 մարդ: