Հանրության շրջանում դասագրքերի հետ կապված օբյեկտիվ դժգոհություն կա. նախարար
Կրթություն, գիտություն
18:49 10/02/2017
Հայաստան

Հանրության շրջանում դասագրքերի հետ կապված օբյեկտիվ դժգոհություն կա. նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Մանմար, Էդիթ Պրինտ, Տիգրան Մեծ, Աստղիկ, Զանգակ, Անտարես և Արևիկ հրատարակչությունների ղեկավարների հետ քննարկել է դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր:

ԿԳՆ մամուլի ծառայության հողարդմամբ, նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի և ծանրաբեռնվածության հետ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին, հետևաբար նախարարությունը նախատեսում է բեկումնային և արմատական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում: 

Լ. Մկրտչյանի խոսքով` հիմնականում առկա է երկու դժգոհություն, մասնավորապես, բնագիտական և պատմական առարկաների մասով ակադեմիական չափից բարձր մակարդակ և հայերենի խրթին շարադրանք:

Նախարարը հրատարակիչներին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կինի նաև վերջիններիս ներկայացուցիչը: Խումբը կամփոփի դասագրքաստեղծ կենտրոնի ձևավորման վերաբերյալ հրատարակիչների ներկայացրած առաջարկությունները և դիտարկումները, ինչպես նաև այլ խնդիրներ` փորձագետների բազա ստեղծելու, դասագրքերի և ուսուցիչների ձեռնարկների մշակման հստակ չափանիշների և մեթոդաբանության հետ կապված:

Placeholder
Հանրության շրջանում դասագրքերի հետ կապված օբյեկտիվ դժգոհություն կա. նախարար