Բախշյան. Ոչ մի հույս չկա, որ կրթության ֆինանսավորման մեջ պետք է ունենանք ավելացում
Կրթություն, գիտություն
14:33 24/03/2017

Բախշյան. Ոչ մի հույս չկա, որ կրթության ֆինանսավորման մեջ պետք է ունենանք ավելացում

«Կրթության ոլորտին տրամադրվող գումարները միշտ էլ քիչ են»:

«Կրթության ոլորտի խնդիրները նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկման ժամանակ ասաց  ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը: Նա ընդունում է, որ կրթության ոլորտում դեռ շատ անելիքներ կան, սակայն կոչ է անում նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել նաև ձեռքբերումների մասին:

«Ասում են, այ հիմա մենք գալու ենք, մանկապարտեզները մարզերում դարձնելու ենք անվճար: Ասում են՝ գալիս ենք խնդիրը լուծելու, միգուցե ասեն՝ բարելավելու»,-որպես օրինակ մատնանշում է պատգամավորը:




Քննարկման մյուս բանախոսը՝«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը հիշեցնում է, որ որակյալ մասնագետներ ունենալու համար անհրաժեշտ է  ապահովել որակյալ կրթություն, իսկ դրա համար որակյալ ֆինանսավորում:

«Ամեն տարի պետբյուջեից կրթության ոլորտին տրամադրվող գումարները պակասում են: Դրա հետևանքով հնարավոր չէ առաջընթաց ապահովել, ինչ էլ ասենք, օդի մեջ խոսքեր են»,-ասաց Բախշյանը:

Նրա խոսքով, կրթության զարգացման պետական ծրագրում, ոլորտի միջնաժամկետ ծրագրում հակասող թվեր են ամրագրված. «Ոչ մի հույս չկա, որ կրթության ֆինանսավորման մեջ պետք է ունենանք ավելացում»:

Նա նշեց, որ այսօր ավելի քան 400 դպրոց հիմնանորոգված չեն, մարզերի դպրոցների մեծ մասը չեն ջեռուցվում. «400 դպրոցի երեխա խայտառակ պայմաններում է սովորում»:

Ռ. Մուրադյանն արձագանքեց, որ իրենք վատ ժառանգություն են ստացել:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Placeholder
Բախշյան. Ոչ մի հույս չկա, որ կրթության ֆինանսավորման մեջ պետք է ունենանք ավելացում