Չինուհու ստամոքսից սնկեր են հեռացրել
Հասարակություն
11:21 25/03/2017
Աշխարհ

Չինուհու ստամոքսից սնկեր են հեռացրել

Չինական Իու քաղաքի բնակչուհու հետ արտասովոր դեպք է պատահել:
Ուժեղ փորացավերից հաճախ բողոքող 50-ամյա կինը էնդոսկոպիկ հետազոտության է ենթարկվել: Պարզվել է՝ նրա ստամոքսում սնկեր են աճում:

«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, սնկերից ամենամեծն ունեցել է 7 սմ երկարություն: Կնոջը վիրահատել են, սնկերը՝  հեռացրել:

Ըստ աղբյուրի, չինական լրատվամիջոցները տեղի ունեցածը պայմանավորել են այն հանգամանքով, որ կինը միշտ չորացրած սնկեր է կերել, առանց եփելու:

Placeholder
Չինուհու ստամոքսից սնկեր են հեռացրել