ԿԳՆ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվել
Կրթություն, գիտություն
16:13 27/04/2017

ԿԳՆ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվել

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ Կրթության պետական տեսչությունը 2017թ. ապրիլի 12-13-ը Երևանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցում իրականացրել է ուսումնասիրություն՝ «Հրապարակ» օրաթերթի 10.04.2017թ. «Բաց նամակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին» հոդվածում ներկայացված խնդիրների իսկությունը պարզելու նպատակով:

 ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ուսումնասիրությանը մասնակցել են դպրոցի տնօրենը, ուսումնական և մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրենները, 12-րդ դասարանների դասղեկները, ծնողական խորհուրդների նախագահներ և ծնողներ։

Կատարված ուսումնասիրության ընթացքում լրատվամիջոցում ներկայացված փաստերը հիմնավորվել են, մասնավորապես՝ դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողներին պարտադրվել է հավաքել գումարներ, որն էլ հարուցել է նրանց դժգոհությունը: Պարզվել է նաև, որ ծնողներից  հիշյալ գումարները դեռևս չեն հավաքվել:

Հիմք ընդունելով Կրթության պետական տեսչության ուսումնասիրության արդյունքները՝ Երևանի ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանի հրամաններով դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Գայանե  Պողոսյանն ազատվել է աշխատանքից, իսկ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»: 

 

Placeholder
ԿԳՆ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվել