Գործադուլ՝ Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում
Կրթություն, գիտություն
17:38 03/05/2017
Հայաստան

Գործադուլ՝ Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում

«ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվ. հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը որոշում է կայացրել մայիսի 4-ին նախազգուշական գործադուլ անել  դպրոցի հիմնանորոգման և վերանորոգման խնդրները  բարձրաձայնելու նպատակով»,- այս մասին ասված է Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մակավարժական կոլեկտիվի տարածած բաց նամակում:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին ուղղված բաց նամակում մանկավարժների պահանջներն են.

1. Դպրոցի անհապաղ վերանորոգում և հիմնանորոգում
2. Ուսումնադաստիարակչական գործընթացը պատշաճ կազմակերպելու հնարավորության ընձեռում:

Հիշեցնենք, որ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը խնդրի վերաբերյալ նամակով դիմել էր նախարարին դեռևս անցած տարվա օգոստոսին։

Placeholder
Գործադուլ՝ Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում