«Ելք»-ը ներկայացրել է այլընտրանքային նախագիծ. Էդմոն Մարուքյան
Քաղաքական
16:15 19/05/2017
Հայաստան

«Ելք»-ը ներկայացրել է այլընտրանքային նախագիծ. Էդմոն Մարուքյան

«Մենք քննարկում ենք մի նախագիծ, որը ներկայացված է քաղաքական մեծամասնության կողմից,  իսկ մենք ներկայացրել ենք այլընտրանքային նախագիծ»,- Ազգային ժողովի նիստում ասաց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների հարցի քննարկման ժամանակ: 

Նա նշեց, որ քաղաքական մեծամասնության կողմից ներկայացված նախագիծը 6-րդ գումարման ԱԺ-ում մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը փակելու մասին, իսկ «Ելք»-ի կողմից ներկայացված նախագիծը 6-րդ գումարման ԱԺ-ում մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը չփակելու մասին է:

«Խոսակցությունը չի գնում, թե որ հանձնաժողովը ում է տրվելու, որովհետև Դոնթի բանաձևով վերջում է հասնում «Ելք» դաշինքին: Վստահեցնում եմ, որ հանձնաժողովն էլ հասնի, մենք, որպես ընդդիմադիր ուժ, կոմպետենտ նախագահի թեկնածու կառաջադրենք»,- ասաց նա:

Է. Մարուքյանի խոսքով, այստեղ «Ելք» դաշինքը պաշտպանում է 6-րդ գումարման  ԱԺ շահերը. «Ո՞րն է շահը: Ունենալ կարևորագույն հանձնաժողովներ: Թե ով կղեկավարի, որ խմբակցությանը կհասնի, այդ խմբակցության պատասխանատվությունն է:

«Ելք»-ը պաշտապանում է  իր շահը: Դոնթի բանաձևով իրեն հասանելիք  հանձնաժողովի շահը: Դրանով նաև ցույց է տալիս, որ ինքն իր շահը կարողանում է պաշտպանել»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն առաջարկում է 12 մշտական հանձնաժողովը կրճատել՝ հասցնելով 9-ի: Այս դեպքում ԱԺ հանձնաժողովների նախագահներ են լինում ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների անդամներից:

Placeholder
«Ելք»-ը ներկայացրել է այլընտրանքային նախագիծ. Էդմոն Մարուքյան