«Ծնողկոմիտեները դառնում են տնօրեններին սերտաճած դրամահավաքության օղակներ»
Կրթություն, գիտություն
18:52 19/05/2017
Հայաստան

«Ծնողկոմիտեները դառնում են տնօրեններին սերտաճած դրամահավաքության օղակներ»

Անցած տարվա համեմատ, այս տարի բավականին նվազել են դրամահավաքության վերաբերյալ նախարարության «Թեժ գծին» ստացված բողոքները,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով «Վերջին զանգ» միջացառման հետ կապված ահազանգերին։

ԿԳ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարի պաշտոնակատարը նշել է. «Հետաքրքիր միտում կա, երբ դժգոհություններ են լինում և նախարարությունը փորձում է արգելել ավարտական միջոցառումները, որոշ ծնողներ սկսում են դժգոհել, թե ուզում են, որ իրենց երեխաներն անպայման նշեն իրենց Վերջին զանգի արարողությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր հասարակությանն ուղղորդենք, որ թանկ ռեստորաններում, մինչև վերջին կոպեկը ծախսելով, անապահովից գումար հավաքելով նշելը չի նպաստում իրենց երեխաների կայացմանը: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նույն դասարանում սովորում են և՛ անապահով, և՛ ապահով երեխաներ: Մեր մոտեցումը հետևյալն է. կոչ ենք անում ոչ թե խուսափել նշելուց, այլ այնպես անել, որ ավարտական տոնը որևէ երեխայի մոտ բարդույթներ չառաջացնի»։

Նրա խոսքով՝ անընդունելի է, երբ Վերջին զանգը դառնում է անհարկի խրախճանքի, և ճոխ նվերների առիթ: Այստեղ լուրջ խնդիր ունեն նաև դպրոցների ծնողկոմիտեները, որոնք ծնողների շահերին հետամուտ լինելու փոխարեն, դառնում են տնօրեններին սերտաճած դրամահավաքության օղակներ:

 

Placeholder
«Ծնողկոմիտեները դառնում են տնօրեններին սերտաճած դրամահավաքության օղակներ»