Մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում
Հասարակություն
14:41 29/05/2017
Հայաստան

Մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում

«Հաջորդ տարվա հունվարի 1-ից մեր մանկապարտեզների բոլոր շուրջ 6000 աշխատակիցներն ապահովված լինեն առողջապահական ապահովագրության փաթեթներով»: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ  հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է սկսել նախապատրաստական աշխատանքները:

«Արդեն իսկ սկսեք համապատասխան աշխատանքները, որ մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության որոշ կազմակերպությունների աշխատակիցների նման համայնքային մանկապարտեզների աշխատակիցները նույնպես ստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ»,-ասել է նա:

Placeholder
Մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում