Դոկտոր Հայկ Ութիջյանին շնորհվել է Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվո անդամություն
Կրթություն, գիտություն
18:46 05/06/2017
Աշխարհ

Դոկտոր Հայկ Ութիջյանին շնորհվել է Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվո անդամություն

Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Գիտական խորհրդի նիստում համալսարանի երգչախմբի և նվագախմբի գլխավոր դիրիժոր, դոկտոր Հայկ Ութիջյանին շնորհվել է ֆակուլտետի Պատվավոր անդամի դիպլոմ։ orer.eu-ն գրում է, որ Հայկ Ութիջյանն առաջին հայ գիտնականն է, ով արժանանում է նման շնորհի։ 2001 թվականից նա ընդունել է Կարլի համալսրանի ռեկտորի հրավերը և հիմնադրել է երգչախումբ և նվագախումբ, որը մինչ օրս ղեկավարում է՝ հասցնելով այն միջազգային մակարդակի։ Քեմբրիջի և Լոնդոնի համալսարանների շրջանավարտը 2016 թվականին դոկտորական թեզ պաշտպանել է Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում՝ երաժշտագիտության բնագավառում։

Դոկտոր Հայկ Ութիջյանը հետազոտություններ է կատարում ոչ միայն երաժշտագիտության, այլև բանասիրության և աստվածաբանության ոլորտներում։ Նա համագործակցում է նաև Կոպենհագենի և  Մյունսթերի համալսարանների հետ, մի շարք դրամաշնորհներ է ստացել Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի կողմից։

Հայկ Ութջյանը նաեւ Հայ Առաքելական եկեղեցու սարկավագ է, ակտիվորեն մասնակցում է Պրահայում մատուցվող հայ եկեղեցու պատարագներին։

Լուսանկարները՝ ff.cuni.cz կայքից: 

 

Placeholder
Դոկտոր Հայկ Ութիջյանին շնորհվել է Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվո անդամություն