Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ֆիզիկա» առարկայի միասնականից վաղը քննություն կհանձնի 1609 դիմորդ
Վաղը «Ֆիզիկա» առարկայից միասնական քննություն կհանձնի 1609 դիմորդ։ Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը հայտնեց, որ քննությունները կանցկացվեն մայրաքաղաքի 4, և մարզերի մեկական քննական կենտրոններում։
Ինչ վերաբերում է նախորդ՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքներին՝ Իսպիրյան ասաց, որ նախնական արդյունքները հայտնի կլինեն վաղը։
«Նախորդ քննության թեստերի հետ կապված ոչ մի խնդիր չի առաջացել, բողոք-դիմումներ չկան»,-հավելեց ԳԹԿ տնօրենը։