Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դիմորդները վաղը միասնական քննություն կհանձնեն օտար լեզուներից՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն։
ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Անգլերեն լեզվից քննություն կհանձնի 4106 դիմորդ, գերմաներենից 117, ֆրանսերենից 128, իսպաներենից 4, պարսկերենից և իտալերենից 1-ական դիմորդ»։
Նա հավելեց, որ քննությունը կանցկացվի հանրապետությունում ձևավորված 29 քննական կենտրոններից 26-ում։
Placeholder