25 քննական կենտրոնում անցկացվել է «Մաթեմատիկայի» միասնական քննություն
Կրթություն, գիտություն
15:20 16/06/2017
Հայաստան

25 քննական կենտրոնում անցկացվել է «Մաթեմատիկայի» միասնական քննություն

Հանրապետության դիմորդներն այսօր միասնական քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։

«Մի քանի ժամ առաջ է ավարտվել քննությունը, հայտնի էր, որ պետք է մասնակցեին 4468 դիմորդ, բայց թե քանիսն են մասնակցել նրանցից՝ դեռ պարզ չէ»,- Panorama.am-ին հայտնեց ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։

Նաև ասաց, որ քննությունն անց է կացվել ձևավորված 29 քննական կենտրոններից 25-ում։

Placeholder
25 քննական կենտրոնում անցկացվել է «Մաթեմատիկայի» միասնական քննություն