Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անգլերենի միասնականից անբավարար է ստացել քննություն հանձնողների 8 տոկոսը
Օտար լեզուների միասնական քննությունների նախնական արդյունքները հայտնի են։
«Անգլերեն լեզվի քննությանը մասնակցած 3892 դիմորդից 20 միավոր ստացել է 229-ը, անբավարար՝ 8 տոկոսը, իսկ միջին միավորը կազմել է 14,6»,- Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։
Նրա փոխանցմամբ՝ ֆրանսերենի քննությանը մասնակցել է 125 դիմորդ, միջին միավորը կազմել է 15, անբավարար է ստացել դիմորդների 4 տոկոսը։
Գերմաներենի քննությանը մասնակցած 113 դիմորդից անբավարար է ստացել 3,8 տոկոսը, միջին միավորը եղել է 15,5։
Ֆրանսերեն ու գերմաներեն լեզուներից 20 միավոր ստացել են 6-ական դիմորդ։