Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մաթեմատիկա» առարկայի քննությանը մասնակցած 4225 դիմորդի 11,8 տոկոսն անբավարար է ստացել,-այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։
Առարկայի միջին միավորը կազմել է 11,5։ Դիմորդների 60 տոկոսը ստացել է 7,5-13 միավոր։
ԳԹԿ տնօրենը հայտնեց, որ 20 միավոր ստացել է ընդմանեը 40 դիմորդ։
Նշենք, որ հերթական միասնական քննությունը վաղը կլինի «Քիմիա» և «Հայոց պատմություն» առարկաներից։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ «Քիմիա»ից քննություն կհանձնի 1028, իսկ «Հայոց պատմություն»-ից 1269 դիմորդ։