Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռուսաց լեզվի» միասնական քննության համար գրանցված 547 դիմորդից քննությանը մասնակցել է 501-ը,- այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գնահատան և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։
«Առարկայից միջին միավորը կազմել է 10,29։ Անբավարար է ստացել դիմորդների 27 տոկոսը, 20 միավոր է հավաքել ընդամենը 4 հոգի»,- հայտնեց Իսպիրյանը։
Նշենք, որ նախորդ տարի ռուսերենից 20 միավոր ստացող չէր եղել։
ԳԹԿ տնօրենի փոխանցմամբ՝ միասնական քննությունների երկրորդ փուլի հայտերի ընդունումը սկսվել է հունիսի 24-ից և կշարունակվւ մինչև ամսի 30։ Երկրորդ փուլի քննությունները կանցկացվեն հուլիսի 2-8-ը։