155 կիլոգրամանոց մոդելը գաղտնի ամուսնացել է
Հասարակություն
18:27 08/07/2017
Աշխարհ

155 կիլոգրամանոց մոդելը գաղտնի ամուսնացել է

Աշխարհում ամենագեր մոդել Թեսս Հոլիդեյը (155 կգ է նրա քաշը) ամուսանցել է: Հարսանեական արարողությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ, բայց plus-size մոդելն իր կյանքում ամենակարևոր իրադարձության մասին գերադասել է լռել հնարավորինս երկար:

32-ամյա մոդելն իր Ինսթագրամում  հրապարակել է արարողությունից  սև-սպիտակ լուսանկար:

Վեստի.ռու-ն գրում է, որ Թեսնն ու նրա ամուսինը՝ Նիկ Հոլիդեյը, դաստիարակում են իրենց համատեղ մեկամյա որդուն և մոդելի՝  նախկինում ունեցած հարաբերությունից ծնված որդուն:

Ավելի վաղ Թեսսը պատմել էր, որ դեռ մանկուց իրեն ծաղրել են քաշի համար, կանխատեսել, որ միայնակ կմնա, եթե չնիհարի: Բայց նա ոչ միայն  խորհուրդներին չի լսել, այլ դարձել է մոդել:

 

Placeholder
155 կիլոգրամանոց մոդելը գաղտնի ամուսնացել է