ՌԴ-ում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն այս շաբաթ Հայաստանում կլինի. ՀԺ
Օրվա մամուլ
09:18 11/07/2017
Հայաստան

ՌԴ-ում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն այս շաբաթ Հայաստանում կլինի. ՀԺ

Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին  երեկ առավոտյան  Ռուսաստանի  Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են  Մոսկվա: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է   Հարությունյանի աները՝  Վիկտոր Մարտիրոսյանը:

«Առավոտյան Հրաչյա Հարությունյանը  զանգահարեց մեզ և ասաց տեղափոխում են, նրան ասել են պատրաստվիր՝ քեզ պետք է  տեղափոխեն  Հայաստան:  Բայց երբ կբերեն Երևան, դեռ պարզ չէ,  այս շաբաթ պետք է արդեն Հայաստանում լինի, սպասում ենք:  Կարելի է ասել՝ առաջին քայլն արդեն արված է»,-թերթի հետ զրույցում ասել է Վիկտոր Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ  Հրաչյա Հարությունյանը, որը  ազատազրկման է դատապարտվել  6 տարի 9 ամիս ժամկետով,  2013-ի հուլիսի 13-ին  ՌԴ Պոդոլսկի շրջանի  մերձակայքում  «կամազ» մակնիշի  բեռնատար  մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:  Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում և իրացում) հոդվածներով:

Placeholder
ՌԴ-ում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն այս շաբաթ Հայաստանում կլինի. ՀԺ