Մոբիլ խմբերը Ջավախքի հայերին վրացերեն կսովորեցնեն
Կրթություն, գիտություն
09:41 14/08/2017
Տարածաշրջան

Մոբիլ խմբերը Ջավախքի հայերին վրացերեն կսովորեցնեն

Ախալքալաքի ու Ջավախքի այլ բնակավայրերի բնակիչներին, որոնց գերակշռող մասը հայեր են, սկսել են վրացերեն սովորեցնել: Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ,  նման հայտարարություն է տարածել Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը: 

ԿԳ փոխնախարար Լիյա Գիգաուրին հայտնել է, որ Ժվանիայի անվան դպրոցում վերապատրաստվել են 130 մոբիլ խմբեր: Նրանք պետք է ծառայություն մատուցեն բոլոր շահագրգիռ մարդկանց: 

Աղբյուրը գրում է, որ Ախալքալաքում, որտեղ բնակչության 85 տոկոսը հայեր են, շատերը պետական լեզու համարվող վրացերեն գիտեն միայն կենցաղային մակարդակով: 

«Դա խանգարում է նրանց ինտեգրվել հասարակությանը, դառնալ պետության լիարժեք քաղաքացի: Փորձագետները համոզված են, որ նոր քաղաքականության շնորհիվ իրավիճակն արմատապես կփոխվի:  Համաձայն Մարդահամարի, որն անցկացվել է 2014-ի նոյեմբերին, Վրաստանում ապրում է ավելի քան 168 հազար հայ»,-գրում է աղբյուրը:

Placeholder
Մոբիլ խմբերը Ջավախքի հայերին վրացերեն կսովորեցնեն