Լազերային էպիլյացիայի հետևանքով ռուս կինն այրվածքներ է ստացել
Առողջություն
19:37 15/08/2017

Լազերային էպիլյացիայի հետևանքով ռուս կինն այրվածքներ է ստացել

Ռուսաստանի քննչական կոմիտեն սկսել է ստուգում իրականացնել լազերային էպիլյացիայի հետևանքով երիտասարդ կնոջ ոտքերի այրվածքների մասին հաղորդում ստանալուց հետո:

«Քննիչները մարամասն կերպով ստուգում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, դրանից հետո կտան իրավական գնահատական գործողություններին ու անձանց, որոնք պատասխանատու են կոսմետոլոգիական ծառայությունների որակի համար»,-«Լայֆ.ռու»-ի փոխանցմամբ, ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տուժած աղջկա մոտ բժիշկներն ախտորոշել են առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ: Վերականգման համար հարկավոր են ամիսներ: Մոսկվայի բնակչուհին վեց ամիս ոտքերը պետք է թաքցնի արևի ճառագայթներից, որպեսզի բարդություններ չառաջանան:

Սրահում իրենց մեղքը չեն ընդունել՝ հրաժարվելով փոխհատուցում տրամադրելուց:

Placeholder
Լազերային էպիլյացիայի հետևանքով ռուս կինն այրվածքներ է ստացել