Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը կշահագործվի 2023թ.
Տնտեսություն
16:00 19/08/2017
Տարածաշրջան

Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը կշահագործվի 2023թ.

Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող  «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023թ.: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Առաջին  բլոկի շինարարության իրավունքի ստացումից հետո 7 տարվա ընթացքում այն պետք է շահագործման հանձնվի: Թուրքական կողմը ցանկացել է, որ այդ բլոկի շինարարությունն ավարտվի մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնման 100-ամյակը»,- նշել  է Նովակը:

Նա հավելել է, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հետ արդեն քննարկվել է անհրաժեշտ թույլտվությունների ստացման գործընթացի արագացման հարցը:

«Հույս ունենք, որ տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին նախագիծն արդեն կյանքի կկոչվի և շինարարական գործընթացը կսկսվի», - նշել է նա:

Ռուս նախարարը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա ատոմային էլեկտրակայանի նախագծի վրա, քանի որ այդ ոլորտում պատճժամիջոցներ երբևէ նախատեսված չեն եղել:

Նովակի խոսքով՝ Թուրքիան սկսել է տարեկան 4-5 տոկոսով ավելի շատ էներգիա սպառել, ուստի «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայի համար չափազանց կարևոր նշանակություն ունի:

Ռուսաստանը «Աքքույու» էլեկտրակայանի շինարարության նախագծի համար 22 մլրդ դոլարի ներդրում կանի:

 

Placeholder
Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը կշահագործվի 2023թ.