Կոնվերս Բանկը շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտներին
Կրթություն, գիտություն
18:00 01/09/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտներին

Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի միջազգային օրվա կապակցությամբ Կոնվերս Բանկի աշխատակիցները՝ Բանկի և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի մյուս կառույցների անունից նվերներ են հանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի առաջին դասարացիներին: Այս մասին հայտնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Դպրոցի և այդ կրթօջախի սաների  հետ Կոնվերս Բանկը սկսել է համագործակցել 2009թ-ից: Նախկինում Կոնվերս Բանկը մշտապես աջակցել է դպրոցի ավարտական դասարանների սաներին՝ բարելավելով կրթական միջավայրն ու պայմանները: Այս տարվանից  սաներին  շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել  նաև դպրոցն ավարտելուց հետո՝ օգնելով նրանց բիզնես ծրագրերի, նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև՝  սաներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու  Բանկի առաջատար մասնագետների  կողմից կազմակերպվող դասընթացներին և հետագայում նաև ՝ համալրելու  Բանկի թիմը:  Մեր նպատակն է , որպեսզի դպրոցի սաները դեռ  վաղ տարիքից համագործակցեն   փորձառու և վառ անհատականություն ունեցող թիմի հետ, ծանոթանան իրական գործարար միջավայրին և միտումներին, Բանկում  կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին: Ավարտական դասարանների այն  աշակերտների համար, ովքեր  պատրաստվում են ընտրել ֆինանսա-տնտեսագիտական  մասնագիտություններ՝  Բանկում կկազմակերպվեն  իրենց կյանքի ամենապատասխանատու քայլի ճիշտ ընտրության նպատակով  նախատեսված կողմնորոշիչ դասընթացներ»,- ասել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը:

Նշվել է նաև, որ դպրոցի սաները  ուսումնառության ողջ ընթացքում ամենամյա կրթաթոշակներ  են ստանում Էդուարդո Էռնեկյանի կառավարվող խմբի կողմից: Կուտակված դրամագլուխը աշակերտներին է  տրվում դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի միջազգային ուսանողական  ISIC քարտերով:

Placeholder
Կոնվերս Բանկը շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտներին