Խաղողագործները ստիպված լուռ համակերպվում են  մթերող ընկերությունների  սահմանած գների հետ. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:35 15/09/2017
Հայաստան

Խաղողագործները ստիպված լուռ համակերպվում են մթերող ընկերությունների սահմանած գների հետ. «Ժողովուրդ»

Խաղողագործներին չեն գոհացնում  մթերող ընկերությունների  սահմանած գները. Այսօր Հայաստանում խաղողի  մեկ կիլոգրամը  վերամշակող ընկերությունները մթերում են  մինչև 120 և 130 դրամով։  Գյուղացիների պնդմամբ՝ արտադրանքի ինքնարժեքը բարձր է, առավել ևս, երբ այս տարի խաղողի  բերքը մոտ 10 տոկոսով պակաս է լինելու նախորդ տարվա  համեմատ։ Պատճառն էլ ցրտաշունչ  ձմեռն էր և այգեթաղ չկատարելը։

Խաղողագործների միության նախագահ  Արտակ Սարգսյանը  «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում  հայտարարել է, թե այս  իրավիճակի հետևանքով  գյուղացիները  հայտնվել դժվար  կացության առաջ։ Ըստ նրա՝ տեխնիկական սորտի խաղողի մեծ  քանակության գյուղացիները  չեն կարող ներքին  շուկայում իրացնել, այն  արտահանել նույնպես հնարավոր չէ։ Ստիպված պետք է լուռ համակերպվեն մթերող ընկերությունների  սահմանած գների հետ։

 

Placeholder
Խաղողագործները ստիպված լուռ համակերպվում են մթերող ընկերությունների սահմանած գների հետ. «Ժողովուրդ»