Անտառ այրելը՝  նոր ահաբեկչական ձև իսլամիստներից
Քաղաքական
09:51 18/09/2017
Աշխարհ

Անտառ այրելը՝ նոր ահաբեկչական ձև իսլամիստներից

Le Parisien-ը գրում է, որ ահաբեկիչները կարող են անցնել ահաբեկչության նոր ձևերի՝ գնացքների պայթեցում, մթերքների թունավորում, անտառների հրդեհում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ոստիկանության գլխադասային վարչությունը:

Ոստիկանության  ձեռքի տակ են հայտնվել իսլամիստների քարոզչական նյութեր, որոնցում կոչ է արվում, թաքցնելով սեփական ծայրահեղականությունը՝ «գրավել անհավատների վստահությունը, իսկ այնուհետև իրականացնել ահաբեկչություն»:

Ոստիկանության կարծիքով, սա կուղղորդի ջիհադիստներին դեպի անհատական ահաբեկչությունների:

Ազգային ոստիկանությունը զգուշացնում է, որ սպառնալիքը մնում է շատ բարձր մակարդակի վրա, մանավանդ՝  նոր ուսումնական տարվա հետ կապված: Ինչպես նաև իրավապահները զգուշացնում են իշխանություններին հատուկ զգոնություն պահպանել երկաթգծի նկատմամբ, իսկ ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ ուշադրություն դարձնել  ապրանքների կամ այլ կարևոր արտադրանքների գողության փորձերին:

Նաև՝ ոստիկանությունը մեքենաների վարձույթով զբաղվող ընկերություններին կոչ է արել առավել մանրամասնորեն ուսումնասիրել այն մարդկանց փաստաթղթերը, ովքեր պատրաստվում են մեքենա վարձակալել:

Թերևս այս բոլոր զգուշացումներին պետք է հետևի նաև ՀՀ ոստիկանությունը:

Անտառների զանգվածային հրդեհները, սահմանն անցնող թուրքերի մասին լուրերը, կամ ընդհանրապես՝  թշնամական ու մահմեդական երկրներով շրջապատված լինելը չպիտի թույլ տար առաջինը Հայաստանի ոստիկանությանը չանել նման հայտարարություն:

Placeholder
Անտառ այրելը՝ նոր ահաբեկչական ձև իսլամիստներից