Շիրակի պետհամալսարանի դասախոսն ահազանգում է հանցագործության մասին
Կրթություն, գիտություն
11:52 26/09/2017
Հայաստան

Շիրակի պետհամալսարանի դասախոսն ահազանգում է հանցագործության մասին

Շիրակի պետական համալսարանի  Պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է համալսարանի շենքի հարևանությամբ  գետնին մեծ թվով գրքեր են թափված:

Դասախոսը գրում է, որ գրադարանի ոչնչացման մեղավորը բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն է:

«Պարզվում է, ըստ Մինասյանի, գրքերը հին էին և ենթակա են մակուլատուրայի հանձնաման...
Ինչ «միամիտ» ազգ ենք...Մատենադարան ենք պահում...Սահակ Մինասյանին տնօրեն տվեք երկու օրվա կոչնչացնի... ՀՀ ԿԳ նախարարությունը կարող է Հայաստանում գեթ մեկ բուհի օրինակ բերել, որը չունի գրադարան ,բացի Շիրակի Պետական համալսարանից... Սա հանցագործություն է»,-գրել է համալսարանի դասախոսը:

Նրա հրապարակած տվյալներով, Շիրակի Պետական Համալսարանի գրադարանից ռեկտոր Սահակ Մինասյանը դուրս է բերել և մակուլատուրա է հանձնել 15 տոննա գիրք: Իսկ մնացած գրքերը բաժանվել է ում պատահի:






 

Placeholder
Շիրակի պետհամալսարանի դասախոսն ահազանգում է հանցագործության մասին