Երկրորդ անգամ այդ գետը մտնողը չեմ. Վարդևան Գրիգորյան
Կրթություն, գիտություն
13:00 03/10/2017
Հայաստան

Երկրորդ անգամ այդ գետը մտնողը չեմ. Վարդևան Գրիգորյան

Անպետք գրքեր չկան, և միայն տգետը կարող է ասել՝ այս գիրքը պիտանի է, այն մեկն՝ անպետք: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ անդրադառնալով բուհի ներկայիս ռեկտոր Մինաս Սահակյանի կողմից համալսարանի գրադարանի բազմաթիվ գրքեր ոչնչացնելու դեպքին:

«Քանի որ իրականացվող գործընթացներն ինչ-որ տեղ իմ անվան հետ են կապում, նորից ուզում եմ կրկնել՝ ես որևէ կապ չունեմ: Նաև բազմիցս ասել եմ, այդ բուհի ռեկտոր կրկին դառնալու մտադրություն չունեմ, երկրորդ անգամ այդ գետը մտնող չեմ: Պատճառն այն է, որ ես ունեմ աշխատանք՝ ոչ պակաս կարևոր, քան ռեկտորի պաշտոնն է: Գումարած դրան՝ ես սիրով կդասախոսեմ այն առարկաները, որոնց մասնագետն եմ»,- նշեց պատգամավորը:

Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորն անընդունելի համարեց, որ բուհի ներկայիս ռեկտորը միացնում է առկա և հեռակա ուսուցումների դասաժամերը: Նա շեշտեց, որ նման բան չի պատկերացնում:

Վարդևան Գրիգորյանը շեշտեց՝ եթե ուսումնական գործընթացը ռեկտորի մեղքով խաթարվել է, ապա Կրթության և գիտության նախարարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի վերջինիս դեմ:

Placeholder
Երկրորդ անգամ այդ գետը մտնողը չեմ. Վարդևան Գրիգորյան