ՍԱՊԾ-ն սպառողներին  հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը
Իրավունք
19:14 05/10/2017
Հայաստան

ՍԱՊԾ-ն սպառողներին հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սպառողներին հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը և հավաստիանալ, որ այն յոդացված է և նախատեսված կերակրում օգտագործելու համար:

Նշենք, որ մակնշումը ևս 100 տոկոսանոց երաշխիք չէ, որ գրվածն ու պարունակությունը նույնն են:

Ծառայության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, գյուղատնտեսության և  առողջապահության նախարարների «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի հիման վրա՝ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է վերահսկողության սննդամթերքի իրացման մոտ 40 կետերում:

Կատարվել է աղի նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանի  կողմից արտադրված կերակրի աղում յոդի պարունակությունը չի համապատասխանել սահմանված նորմերի պահանջներին:

Տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ աղը տեխնիկական է և նախատեսված չէ սննդում օգտագործելու համար: Կատարելով ծառայության հանձնարարականը՝ անհատ ձեռնարկատեր Ա.Սահակյանն  իր արտադրանքի մակնշման մեջ կատարել է համապատասխան լրացում` «աղ տեխնիկական» բովանդակությամբ:

 

Placeholder
ՍԱՊԾ-ն սպառողներին հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը