Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի աուդիտի արդյունքները ներկայացվել են դատախազություն
Կրթություն, գիտություն
17:34 17/10/2017
Հայաստան

Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի աուդիտի արդյունքները ներկայացվել են դատախազություն

 ՀՀ կրթության և գիտության նախարարի մայիսի 16-ի թիվ 738-Ա հրամանի համաձայան՝ ԿԳՆ աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվել է համակարգի գնահատման աուդիտ: 

ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ուսումնասիրության արդյունքները, որի ընթացքում  հայտնաբերվել են մի շարք թերություններ և խախտումներ, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան գրությամբ ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազին:
 

Placeholder
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի աուդիտի արդյունքները ներկայացվել են դատախազություն