Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունը որոշել է Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Վիդրոջենյա N 28 հիմնական դպրոցին:
Հիմնավորման համաձայն, Մարշալ Բաղրամյանի անվան դպրոցում սովորում է 30 աշակերտ, իսկ Վիդրոջենյա հիմնական դպրոցը գործում է տիպային շենքային համալիրներում, թերբեռնված է, սեյսմակայուն է, կառուցվել է երկրաշարժից հետո և ունի բավարար նյութատեխնիկական բազա:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ 26 հիմնական դպրոցը զինվորական կայազորի տարածքում տեղակայված դպրոց է, որն այսօր թերբեռնված է: «Դպրոցի պահպանությունն ու վերականգնումը բացարձակապես չի հիմնավորվում։ Բոլորին պետք է հասկանալի դառնա, որ այս թվակազմով և այս տարածքով դպրոց պահելը չի արդարացվում և կրթությունը նորմալ չէ այդ դպրոցում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ արդյունքում կխնայվի 19 մլն դրամ: