Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դիսկոմֆորտ չե՞ք զգում». Մարուքյանի հարցը Նահապետյանին
«Մի քանի անգամ հպարտորեն ասացիք, որ երեք բուհ եք ավարտել, հետո ծառայել, շատ լավ գիտեմ Ձեր կենսագրությունը, փայլուն կենսագրություն ունեք։ Չե՞ք կարծում, որ եթե 18 տարեկանում գնայիք բանակ, երեք բուհը չավարտեիք, փայլուն կարիերան, հնարավոր է՝ չանեիք»։
Ես օրինակ նայում եմ, որ Հայաստանի այս պահի իշխանությունը ինձ համար ունի և պոզիտիվ ներկայացուցիչներ, և նեգատիվ։ Ինձ համար դուք պոզիտիվ ներկայացուցիչների դասին եք պատկանում, բայց ինքձ համար այս իշխանությունը բանակում չծառայած մարդկանց իշխանություն է:
«Բարձունքների են հասել մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել, հիմա այդ մարդկանց իշխանությունն եկել, ասում է՝ եկեք բոլորին տանենք բանակ, որ արդարություն լինի։ Դիսկոմֆորտ չի՞ ապրում իշխանությունը նման նախաձեռնությամբ հանդես գալուց»,-հետաքրքրվեց պատգամավորը։
«Չեմ կարծում, որ եթե 18 տարեկանում զորակոչվեր բանակ, իմ հետագա ուսումը կդադարեցնեի, վստահ եմ որ կշարունակեի։ Իմ ողջ ընտանիքում բոլորն առնվազն մեկ բարձրագույն կրթություն ունեն, մեր ընտանիքում դա ավանդույթ է եղել, միշտ համարել եմ, որ բարձրագույն կրթությունը կարևոր էլեմենտ է մարդու կայացման համար»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխանության ղեկին գտնվող՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաների մասին հարցին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ պատգամավորը մասնակի է նայում վերջիններիս ծառայել-չծառայելու հարցին։
«Կարծում եմ՝ արդար կլիներ խոսել նրանից, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը մարդ է, որը կանգնած է եղել ԶՈւ կայացման հիմքերում և արել հսկայական աշխատանք, դա մեկ օրինակ է, որը ձեր ասածի ճիշտ հակակշիռն է։ Իհարկե կան մարդիկ, որոնք չեն ծառայել, կան մարդիկ, որոնք հերոսներ են, մեծ ճանապարհ են անցել։ Կարծում եմ, որ որպես հասարակություն պետք է ճիշտ վերաբերմունք ձևակերպել յուրաքնչյուր դեպքի նկատմամբ»,-ասաց նա:
Այնուհետև «Ելք»-ի պատգամավորը հարց ուղղեց հարակից զեկուցող ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, արդյո՞ք դիսկոմֆորտ չի զգում՝ զեկուցելով զինվորական ծառայության մասին նախագիծը։
«Ես սպասում էի, որ հանձնաժողովից այս հարցը կզեկուցեր այլ անձ, որի 18 տարին լրացել է, գնացել է բանակ ու վերադարձել է ծառայությունից, շարունակել ուսումը։ Դուք հավատո՞ւմ եք այդ ռեֆորմին, այն դեպքում, երբ որ դուք օգտվելով տարկետման հնարավորությունից՝ հասել եք բարձրունքների»,- հարցրեց Մարուքյանը՝ նշելով, որ Էդմոն Նահապետյանը չծառայելո, լեյտենանտի կոչում ունի, իսկ օրինակ ինքը` շարքային:
Նահապետյանը պատասխանեց, որ հավատում է իրականացվող բարեփոխումներին ու հավելեց. «Եթե ես չհավատայի, չէի լինի ՀՀԿ թիմում։ Ես հավատում եմ մեր երկրի ապագային, մեր Զինված ուժերին, բանակին, հավատում եմ մեր համատեղ կատարած աշխատանքին, որի արդյունքում մեր զինված ուժերը կլինեն մարտունակ, արհեստավարժ»։
Ինչ վերաբերում է դիսկոմֆորտ զգալուն, նա պատմեց, որ է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետում, զուգահեռ ռազմական ամբիոնում վեց ամիս անցել է ուսուցում, հետո Արմավիրի զորակայանում մեկամսյա ռազմական վարժանքների մասնակցել, այնուհետև այն ժամանակվա պաշտպանության նախարարի կողմից իրեն շնորհվել է պահեստազորի լեյտենանտի կոչում։
Մարուքյանն էլ արձագանքեց, թե որտե՞ղ է արդարությունը, երբ արտոնությունից օգտված անձը փորձում է մյուսներին զրկել նույն այդ արտոնությունից։
Նահապետյանը պատասխանեց, ուսման անընդհատությունն ազդեցություն չի ունեցել, դրա լինել-չլինելու պարագայում նա կշարունակեր ուսում. «Ժամանակներն ու մարտահրավերները փոխվել են, ուստի նոր համակարգերի ներդրման կարիք կա»։