Վիգեն Սարգսյան. Իրական քայլ է կատարվում՝ պետական և մասնավոր ԲՈւՀ-երի միջև հավասարության նշան դնելու
Կրթություն, գիտություն
21:21 07/11/2017

Վիգեն Սարգսյան. Իրական քայլ է կատարվում՝ պետական և մասնավոր ԲՈւՀ-երի միջև հավասարության նշան դնելու

Այսօր՝  նոյեմբերի 7-ին,  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է ԲՈւՀ-երի ուսանողների հետ և ներկայացրել է  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագիծը:

Հ2 հեռուստաընկերության փոխանցմամբ, նախարարն ընդգծել է, որ պետությունն առաջին անգամ իրական քայլ է կատարում՝  պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի միջև հավասարության նշան դնելու տեսակետից: Ըստ Վիգեն Սարգսյանի, այս նախագիծը հավասար հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրելու իր ծառայության տեսակը ԶՈւ-ում:

«Քաղաքացիները կարող են ընտրել սպայական մասնագիտություն, ընդ որում՝ չկապելով իրենց ամբողջ կյանքը դրա հետ, այլ ծառայելով երեք տարի՝ որպես սպա, ունենալով բարձրագույն կրթություն՝ իրացնել իրենց մասնագիտական կարողությունները»,-ասել է Սարգսյանը:

Նախարարը նշել է, որ  եթե քաղաքացին ունի բացառիկ գիտական կարողություններ և աչքի է ընկնում իր գիտական ներուժով, ապա կարող է ծառայությունը կազմակերպել ռազմարդյունաբերական պետական համալիրում:

Պաշտպանության նախարարը նկատել է, որ  բոլոր նրանք, ովքեր ի սկզբանե փորձում էին շահարկել, թե ժամկետային ծառայությունը դառնում է երեք տարի,  տարկետումը վերացվում է, նենգափոխում են այն, ինչը գրված  է նախագծում:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունում կայացած քննարկմանը հրավիրված են եղել օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողները, սակայն վերջիններս չեն ներկայացել հանդիպմանը:

Placeholder
Վիգեն Սարգսյան. Իրական քայլ է կատարվում՝ պետական և մասնավոր ԲՈւՀ-երի միջև հավասարության նշան դնելու