Կներկայացվի բնապահպանական և աղբավայրերի խնդիրները բարձրաձայնող MY ARMENIA բջջային հավելվածը
ՏՀՏ-ն Հայաստանում
18:07 02/12/2017
Հայաստան

Կներկայացվի բնապահպանական և աղբավայրերի խնդիրները բարձրաձայնող MY ARMENIA բջջային հավելվածը

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) տեղի կունենա «Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների մամլո ասուլիսը, որի ընթացքում կներկայացվի ՀՀ Նախագահի դրամաշահնորհային ծրագրով և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում ստեղծված MY ARMENIA բջջային հավելվածը:

Ինչպես հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, iOS և Android հարթակների համար ստեղծված MY ARMENIA հավելվածը Հայաստանի ողջ տարածքում համայնքային, բնապահպանական, կենցաղային, աղբավայրերի ու այլ հանրային խնդիրները բարձրաձայնելու ուղիղ միջոց է:

 

 

Placeholder
Կներկայացվի բնապահպանական և աղբավայրերի խնդիրները բարձրաձայնող MY ARMENIA բջջային հավելվածը