Գումի շուկայում այսօր էլ են ձիու միս հայտնաբերել
Տնտեսություն
17:14 19/12/2017
Հայաստան

Գումի շուկայում այսօր էլ են ձիու միս հայտնաբերել

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, այսօր Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը:

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Ա. և Գ. Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: Ուղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման:

ԳՆ սննդամթերքի անվտանգությանպետական ծառայության հաղորդմամբ,  մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

«Նախատոնական առևտրի ակտիվացմամբ պայմանավորված՝ ՍԱՊԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է սպառողներին, միս գնելիս անպայման պահանջել և ծանոթանալ անասնաբուժասանիտարական ուղեկցող փաստաթղթերին, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:





Placeholder
Գումի շուկայում այսօր էլ են ձիու միս հայտնաբերել