Կհիմնվի Հայաստանի տեխնոլոգիական համալսարան
Կրթություն, գիտություն
19:09 28/12/2017
Հայաստան

Կհիմնվի Հայաստանի տեխնոլոգիական համալսարան

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին:

Համալսարանը կոչված է դառնալու համաշխարհային հավակնություններով առաջատար համալսարան, որը կհանդիսանա հարթակ կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիական ձեռներեցության համար։

Հայեցակարգը սահմանում է Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները և հիմք է հանդիսանում տեղական և միջազգային գործընկերների հետ բանակցությունների համար: Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումն է։

Համալսարանը կնպաստի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ բարձրագույն կրթության զարգացմանը։

 

Placeholder
Կհիմնվի Հայաստանի տեխնոլոգիական համալսարան