Ռուբեն Թաթուլյանը ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի կարգավիճակ չունի. Տիգրան Բալայան
Քաղաքական
18:37 09/01/2018
Հայաստան

Ռուբեն Թաթուլյանը ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի կարգավիճակ չունի. Տիգրան Բալայան

Ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, բլոգեր Ալեքսանդր Վոլովին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ինքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է:

Այդ կապակցությամբ Aysor.am-ը պարզաբանում է խնդրել ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից:

«Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, այժմ նա այդ կարգավիճակը չունի», - ի պատասխան ասել է Տիգրան Բալայանը։

Placeholder
Ռուբեն Թաթուլյանը ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի կարգավիճակ չունի. Տիգրան Բալայան