Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան
Իրավունք
16:56 12/01/2018
Հայաստան

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քերական գործի նախաքննությունը։

Քննչական կոմիտեից հայտնում են. «Մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը, և քրեական գործն ուղարկվել դատարան։ Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տուժողի կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Placeholder
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան