Արտերկրում սովորող մինչև 19 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների վրա կտարածվի տարկետման իրավունքը
Կրթություն, գիտություն
12:22 25/01/2018
Հայաստան

Արտերկրում սովորող մինչև 19 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների վրա կտարածվի տարկետման իրավունքը

Գործադիրի այսօրվա նիստում  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը:

«Խնդիրը նրանում է, որ մինչև 19 տարին չլրացած երիտասարդներն ունեն տարկետման իրավունք  և հաճախ ՀՀ ապագա քաղաքացիները բացակայում են երկրից ու ուսանում են արտերկրի ուսումնական հաստատություններում: Այս իրավունքը առաջարկվում է տարածել նաև նրանց վրա, որոնք Հայաստանի սահմաններից դուրս են», - նշեց Լևոն Մկրտչյանը:

 

Placeholder
Արտերկրում սովորող մինչև 19 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների վրա կտարածվի տարկետման իրավունքը