Բոլոնիայի համալսարանը՝ Եվրոպայի ամենագեղեցիկ բուհ
Կրթություն, գիտություն
20:00 27/01/2018
Աշխարհ

Բոլոնիայի համալսարանը՝ Եվրոպայի ամենագեղեցիկ բուհ

Times Higher Education-ի կազմած վարկանիշային աղյուսակով՝ Եվրոպայի ամենագեղեցիկ բուհ է ճանաչվել Բոլոնիայի համալսարանը: Այս մասին հայտնում է Euromag-ը:

«Բոլոնիայի համալսարանը ամենագեղեցիկն է Եվրոպայում»,- գրում են վարկանշային աղյուսակի հեղինակները՝ ընդգծելով համալսարանի կառույցների արժեքը ճարտարապետության, պատմության և մշակույթի տեսանկյունից:

Երկրորդ հորիզոնականում Սալամանկայի համալսարանն է (Իսպանիա),  երրորդում՝  Կոիմբրայի համալսարանը (Պորտուգալիա): Լավագույն տասնյակում  հայտնվել է Մոսկվայի պետական համալսարանը:

Նշենք, որ Բոլոնիայի համալսարանը Եվրոպայի անընդհատ գործող ամենահին համալսարանն է, գտնվում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում:

Իր գոյության ընթացքում Բոլոնիայի դպրոցը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն Իտալիայում, այլև ողջ Եվրոպայում։ Ընդունված կարծիքի համաձայն՝ միայն այստեղ կարելի էր խորապես ուսումնասիրել հռոմեական իրավունքը: Դրա համար այստեղ էր ձգտում Եվրոպայի առաջադեմ երիտասարդությունը. շատերը, ավարտելով ուսումը, իրենց հայրենիքներում տարածում էին դասախոսների ուսմունքն ու մեթոդները։ Համալսարանն այսօր ունի 85 հազարից ավելի ուսանող իր 11 դպրոցներում: Ունի մասնաճյուղեր Ռավեննայում, Ֆորլիում, Չեզենայում, Ռիմինիում, Բուենոս Այրեսում: 
 

 

Placeholder
Բոլոնիայի համալսարանը՝ Եվրոպայի ամենագեղեցիկ բուհ