Նաթանյահու. Մենք վերջնական փաստեր կներկայացնենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ
Քաղաքական
22:41 30/04/2018
Աշխարհ

Նաթանյահու. Մենք վերջնական փաստեր կներկայացնենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը հետախուզական համոզիչ տվյալներ ունի Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է ամերիկյան CNN-ը, ապրիլի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Նաթանյահուն պնդել է, որ Իրանը "ստել է" այսքան տարի ու հայտարարել է, որ իր երկիրը վերջապես կարող է ներկայացնել համոզիչ հետախուզական տվյալներ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Նաթանյահուի հայտարարությունից րոպեներ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանի գործարքի մասին վերջնական որոշում կկայացնի մայիսի 12-ին կամ դրան մոտ։

Placeholder
Նաթանյահու. Մենք վերջնական փաստեր կներկայացնենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ