2017-2018 ուստարում բուհերում սովորողների 52.6%-ը կանայք են
Կրթություն, գիտություն
11:13 01/05/2018
Հայաստան

2017-2018 ուստարում բուհերում սովորողների 52.6%-ը կանայք են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017/2018 ուսումնական տարում հանրապետության 61 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրով: Այդ հաստատություններ ընդունվել է 15 538 (կանայք` 49.4%), սովորել` 78 747 (կանայք` 52.6%), ավարտել` 17 787 (կանայք` 61.3%) մարդ:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝  2017/2018 ուստարում հանրապետության 33 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություն (ԲՈՒՀ) ու 9 մասնաճյուղ և 4 գիտական կազմակերպություն բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն մագիստրոսի ծրագրերով: Այդ կազմակերպություններ էլ ընդունվել է 6 192 (կանայք` 69.3%), սովորել` 11 793 (կանայք` 66.9%), ավարտել` 4 613 (կանայք` 57.5%) մարդ:

Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական անձնակազմին, վիճակագրության համաձայն՝  նշված ժամանակահատվածում բուհերում նրանց թիվը եղել է 10 937, որից 5 731-ը կին:

Placeholder
2017-2018 ուստարում բուհերում սովորողների 52.6%-ը կանայք են