Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվեց աշխատանքից
Կրթություն, գիտություն
14:30 05/05/2018
Հայաստան

Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվեց աշխատանքից

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են.

«Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից»։

 

Placeholder
Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվեց աշխատանքից